Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Հոկտեմբեր 02,2024 11:17

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների առջև՝ խոսելով արդյունավետ հաղորդակցության թեմայի շուրջ։

Մասնավորապես, Առաջնորդության զարգացման 2024-2025 թթ. դասընթացի մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով և փորձով առաջնորդների համար այն կարևոր ուղղությունների շուրջ, որոնք են ակտիվ լսելու սովորությունը, ոչ վերբալ հաղորդակցությունը,   մտքերի հստակ ձևակերպումը, հետադարձ կապի և կոնստրուկտիվ քննադատության ձևերը, մշակութային առանձնահատկությունների հաշվի առնելը և կոնֆլիկտների հաղթահարումը։

«Գլխավոր բանը, որը պիտի անի ցանկացած առաջնորդ՝ իր օրինակով մշակույթ ձևավորելն է։ Ձեր ամեն արարքով դուք պիտի ցույց տաք հարգանք բոլոր գործընկերների հանդեպ՝ անկախ նրանց պաշտոնից ու առանձնահատկություններից։ Շատ կարևոր է, որ առաջնորդի խոսքերը չհակասեն նրա արարքներին, քանի որ ձեր փոխանցած ազդանշանները պիտի լինեն հստակ և հետևողական՝ մարդկանց մեջ շփոթություն չառաջացնելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության Դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի երկարամյա ջանքերը Հայաստանում նոր մակարդակի բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա փորձառության ու հայացքների հետ հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», – ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031