«Ազատություն». Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ հայտարարել է՝ հարձակումը հետևանքներ կունենա։
«Մենք ծրագրեր ունենք, և կգործենք այնտեղ, որտեղ և երբ անհրաժեշտ կհամարենք»,- ընդգծել է Հագարին:
Նա հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն «գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ինչպես դա եղել է վերջին տարվա ընթացքում»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: