Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ձեզ  թվում է, թե ժողովուրդը  գոհ է, իհարկե՝ ոչ, բոլորի հանդեպ էլ թե՛ դժգոհություններ կան, թե՛ գոհունակության շատ խոսքեր. Դավիթ Առուշանյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 02,2024 10:24

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ

Ձեր գործընկերներ Լուսինե Բադալյանն ու Արփի Դավոյանը հրաժարականից հետո ասացին, որ արդարադատությունը կաղում էր մեզանում, ժողովուրդը դժգոհ է եւ այլն: Օրինակ, ժողովուրդը ձեզնից՝ պատգամավորներիցդ կամ կառավարության մյուս անդամներից գո՞հ է։

– Եթե ձեզ  թվում է, թե ժողովուրդը  գոհ է, իհարկե՝ ոչ, բոլորի հանդեպ էլ թե՛ դժգոհություններ կան, թե՛ գոհունակության շատ խոսքեր։ Ես բոլորի մասով էլ լսում եմ թե՛ դժգոհություններ, թե՛ գոհունակության խոսքեր։ Իսկ արդարադատության մեջ հստակ բան կա․ միշտ չէ, որ արդարադատությունն արտացոլում է իրական արդարությունը, որովհետեւ արդարության սպասումներն իրականում այլ են, արդարադատությունը, իրավական ակտերը՝ բոլորովին այլ, եւ այն ակնկալիքները, որ ուներ ժողովուրդը, հնարավոր է՝ չարդարանան։

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չմիացաք ստորագրահավաքին։

– Չեմ ուզում մեկնաբանել, միշտ իմ գործողությունները կշռադատված եմ անում, որ հետագայում կարողանամ բացատրություններ տալ, բայց այս դեպքում չեմ ուզում։

Ստացվում է, որ Դուք ՔՊի բարիկադի այն կողմում եք, որը չէր ուզում արդարադատություն լինի երկրում։

– Մեր թիմում բարիկադներ չկան, արհեստական բաղդատում մի արեք, մի մասնատեք։

Դուք՝ ինքներդ եք ձեզ մասնատել, 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն է ստորագրել Գրիգոր Մինասյանի դեմ, կարո՞ղ ենք ասել, որ արհեստական պահանջ էր, ի վերջո, ինչո՞ւ այն նախաձեռնվեց։

– Չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինչու, չեմ հետաքրքրվել, խորացել։ Ես իմ դիրքորոշումն ունեմ եւ արտահայտել եմ։

Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնավարման վեց տարվա ընթացքում այնպիսի խոստումներ է տվել, որոնք մնացել են չկատարված, ինչո՞ւ մի ստորագրահավաք էլ նրա համար չեք նախաձեռնում, որ հեղափոխական արժեքները մնացին թղթի վրա։

– Մեկը մեկի հետ կապ չունեցող համեմատություն եք անում, զուտ տրամաբանությունը, որ խորանաք, կտեսնեք, որ կապ չունի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031