Առիթ եմ ունեցել գրելու, որ գուցե Փաշինյանը երդում տա Ալիեւին եւ Էրդողանին, որ փոխելու է Սահմանադրությունն՝ այն ձեւով, ինչպես որ նրանք են ուզում, եւ իր այդ անսասան մտադրությունն ապացուցելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկի: Պարզ է, որ 2-3 ամսվա ընթացքում հնարավոր չէ կատարել թուրք-ադրբեջանական այդ պահանջը, եւ իշխանությունը պետք է դիմի, այսպես ասած, «պալիատիվ» միջոցների:
Արդյոք Սահմանադրական դատարանի որոշումն Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վերաբերյալ կփոխարինի՞ Ադրբեջանի պահանջած հանրաքվեին՝ ցույց կտա ժամանակը: Իմ տպավորությամբ, Ալիեւը որեւէ մտադրություն չունի ինչ-որ թուղթ ստորագրելու, եւ Սահմանադրություն փոխելու պահանջը պարզապես չստորագրելու պատրվակներից մեկն է:
Բայց ինձ համար կան, թերեւս, նույնքան կարեւոր այլ հարցեր: Սահմանադրական դատարանն ընդունում է ակնհայտորեն քաղաքական որոշում, որը բխում է գործադիր իշխանության ինչ-ինչ հաշվարկներից: Այսինքն՝ ՍԴ-ն ինչպես եղել է, այնպես էլ մնացել է իշխանության քաղաքական գործիքը, ինչն, իմ կարծիքով, «ժողովրդավարության» մասին խոսակցությունների ամենացայտուն հերքումն է: Ժողովրդավարության հիմնական չափանիշն իշխանությունների բաժանումն է, որը Հայաստանում չկա: Բայց անգամ դա էլ ամենասարսափելին չէ:
Եթե «բարձր դատարանը» քաղաքական նկատառումներով կարող է «չեղարկել» երկրի հիմնարար փաստաթուղթը կամ դրա որեւէ կետը, ուրեմն փաստացի ոչ մի օրենք էլ գոյություն չունի: Այսինքն՝ ՍԴ-ն կարող է, օրինակ, որոշում ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն չէ, որովհետեւ «սոցիալական» բառը հնացել է: Կամ՝ որ Փաշինյանը Հայաստանի կայսրն է՝ «հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները»:
Կարդացեք նաև
Ոչ մի իշխանություն, իհարկե, հավերժ չէ: Ավելին՝ որեւէ իշխանություն Փաշինյանից առաջ չէր համարձակվում եւ, վստահ եմ, ու Փաշինյանից հետո չի համարձակվի դիպչել պետության հիմքերին՝ թշնամուն հաճոյանալու եւ աթոռը պահելու համար: Բայց, վախենամ, որ Անկախության հռչակագրի հետ մանիպուլյացիաները հիմք են դնում անդառնալի գործընթացների, որոնք «հետողորմյա» անելու համար առնվազն տասնամյակներ են պահանջվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կասկած չկայ որ Փաշինյանը, արտասովոր ու անտանելի յամառութեամբ, կառչում է իր աթոռին: Եւ հակառակ իր տեւական ու ահարկու ձախողութիւններին, չի հասկանում կամ չի ուզում հասկանալ որ՝ ամէն դէպքում, ինք ճիշդ անձը չէր, չէ ու չի կարող լինել, յարմար ու պատշաճ անձը չէր, չէ, ու չի կարող լինել՝ իր ստանձնած այդ պաշտօնին համար: Մանաւա՛նդ ոչ այն կերպով որ ինք վարում է այդ պաշտօնը – եւ ինք անկարող է փոխելու այդ կերպը – :
Սակայն արդեօք միայն այ՞դ է պատճառը, որ ինք այսպէս – ամբողջ երկրին անունով – ծունկի եկած է, փորին վրայ եւ ձեռքերը երկարած՝ գետինը պառկած է, թուրքերին առջեւ…
Կարելի չէ՞ մտմտալ ուրիշ պատճառներու մասին…
Կարելի է թերեւս մտածել հետեւեալ, այլ պատճառներու մասին…
. Եթէ դրական մօտեցումով դիտենք՝
Փաշինյանը, ընդունելով իր առաջին գիծի պատասխանատւութիւնը՝ տեղի ունեցած եւ դեռ ընթացիկ Աղէտի կապակցութեամբ, եւ քանի որ այնուհանդերձ, քուէարկող հայերը զինք վերընտրեցին որպէս ՀՀի ճակատագրին ղեկավարը, նա իսկապէս կարծում է թէ իր բռնած այժմու ուղիով, պիտի կարողանայ վերջ դնել այդ Աղէտին, կանխել կամ նուազեցնել դրա տակաւին գալիք ահաւոր հետեւանքները:
. Իսկ անբարեացակամ – սակայն դժբախտաբար ոչ անհիմն.- դիտարկումով ՝ …
. Իսկ անբարեացակամ – սակայն դժբախտաբար ոչ անհիմն… – դիտարկումով՝
Փաշինյանը պարզապէս վրէ՛ժ է առնում… հայերից: Հայ Ազգի ըմբռնողութեամբ տոգորուած, ազգային գիտակցութեան տէր, ազգասէր հայերից:
Քանզի, ըստ իրեն, նրանց պատճառով է որ ինք նախապէս սխալ ուղղութեամբ գնաց՝ յատկապէս Արցախի հիմնախնդրի առնչութեամբ, եւ դա՛ է որ արտադրեց ընթացիկ Աղէտը:
Իր յատուկ բնաւորութիւնը նկատի առնելով, հաւանաբար նա անձնապէ՛ս ալ նեղուած է, անձնապէս խռոված է, որ ազգասէր – չա՛ր – հայերը, խափանեցին իր նախնական հոյակապ վարչապետութիւնը, զինք զրկեցին այն փառաւոր ու մնայուն պսակումէն որուն արժանի էր՝ իր կատարած բացառիկ յեղափոխութեամբ: Այսինքն, Արցախ-մարցախ, մանր ու աննշան խնդիրներով, իր հազիւ նոր ձեռք բերած արքայութիւնը խորտակեցին:
Մարդուն քէ՛ֆը աւրեցինք… պիտի որ հիմա մեզի լա՜ւ դաս մը տայ…
Մ. Հայդուկ Շամլեան
Վաղուց է հայատառ տեքստ չեմ կարդացել այսքան խելացի: Խոսքս Մ.Հ.Շամլեանի 3-հատվածով վերլուծության մասին է:
Ես նույնպես էի ‘կարդում’ նիկոլին դեռ 2018-ից: Այսօր նա ևս մի նմուշ ‘պարգևեց’. ‘Հայաստանի ժողովուրդը ուզում է այն, ինչը ես խոսել եմ ՄԱԿ-ի ամբիոնից:’
Ի՞նչ է խանգարում այս էակին վաղը ասել. ‘Հայաստանի ժողովուրդը ուզում է այն, ինչ ես …X Y Z:’
Ի՞նչ է խանգարում: Կամ ո՞վ: