ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել են իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։
Ասում են՝ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ դիպել է թիրախին։ Իսրայելից հակառակն են պնդում։
Իսրայելական արձագանքի դեպքում ԻՀՊԿ-ն նորից ավելի հուժկու պատասխան է խոստանում։
Այս պահի տպավորություններով, Թեհրանը կրկնեց ապրիլյան սցենարը, ու այս գործողությունն էլ ավելի շատ սիմվոլիկ բնույթ ուներ, որի նպատակը հեղինակությունը փրկելն ու միաժամանակ պատերազմից խուսափելն էր։ Հետագան արդեն կախված է Իսրայելի գործողություններից։
«Իրանն այսօր» տելեգրամ ալիք