Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, այլ` վճռականորեն դիմադրում է սպառնալիքի։ Նա Թել Ավիվին կոչ է արել հակամարտության մեջ չմտնել Իրանի հետ:
«Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ։ Սա մեր ուժի միայն մի մասն է։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք», նշել է Մասուդ Փեզեշքիանը։