Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

Հոկտեմբեր 01,2024 23:20

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031