Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։
Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կարդացեք նաև
Լրացում. Factor.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ քննարկումից։ Մասնավորապես, Factor.am-ին ՔՊ-ի առանցքային դեմքերից մեկը փոխանցեց, որ նախարարի երեք թեկնածու է քննարկվել։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն առաջարկել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը։
Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի առաջարկից հետո Ալեքսանյանն ու Պապիկյանը իրենց առաջադրած թեկնածուներին չեղարկել են՝ նշելով, որ աջակցում են Սիմոնյանի առաջարկած թեկնածուին։
Վերջնական որոշում, սակայն, ՔՊ-ականները չեն կայացրել։ ՔՊԿ վարչության հաջորդ նիստին՝ մյուս երեքշաբթի, Արփի Դավոյանի թեկնածության հարցը կդնեն քվեարկության, եթե մեծամասնությունը կողմ լինի, նա կնշանակվի նախարար։