Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Թշնամին խոսում է փոքրաթիվ ուժերով արցախցիների հերոսական դիմադրության մասին, իսկ սրանք ասում են դիմադրություն չի եղել»

Հոկտեմբեր 01,2024 23:03

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արած արտահայտություններին՝ ասաց. «Նախ, այդ մարդը պիտի վերադառնա ելման կետ՝ իր նախկին մասնագիտությանը, այսինքն, «ակվարիում»: Դա է նրա տեղը, այդ գործը նրա մոտ այս գործից լավ է ստացվում: Այդ մարդը ցինիկության չափ ու սահման չի ճանաչում: Նա կարող է կաթողիկոսի հետ ավազանի անունով խոսել, աչքի է ընկել եկեղեցու մասին, Հայ Առաքելական եկեղեցու բարձր դասի հոգեւորականների հասցեին ամենաքստմնելի, ամենանողկալի արտահայտություններով: Ես ընդամենը ցավում եմ, որ այդ մարդը եւ այդ մարդկանց խումբը մուտք է գործել Մայր Տաճար: Դա իրենց խնդիրն է, այդ թեմայով բան չունեմ ասելու, բայց նորից պիտի միտքը կրկնեմ, որ այդ մարդիկ չպիտի լինեին այնտեղ»:

Պատգամավորը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանի՝ Բագրատ Սրբազանի մասին արտահայտություններին, թե ինչու նա ներկա չի եղել Մյուռոնօրհնեքին եւ Մայր Տաճարի վերաօծմանը: «Սրբազան հայրը գնացել է ճգնության, ծոմապահության, եւ դա նորմալ երեւույթ է հոգեւորականի համար»,-ասաց նա:

Իսկ Արցախի պատգամավորին Եռաբլուր զինվորական փառքի պանթեոնում վիրավորելու մասին Գառնիկ Դանիելյանը ասաց. «Այդ մարդկանց տնից-տեղից զրկել է: Լրանում է արցախցիների էթնիկ զտման, ցեղասպանության, հայրենազրկման մեկ տարին, այս մարդիկ բացի խաշլամայից, քյաբաբից, հեծանվից, ուրիշ բանի մասին չեն խոսում: Կառավարության նիստում դրանցից մեկը ասա՞ց, թե ինչ է կատարվել Արցախում: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա մեռան գործ տալով Ալիեւին: Ու մի բան էլ, թե հարցեր կան պարզելու՝ որտեղից են եկել, ով է եկել, ինչի համար է եկել: Դու ես փուռը տվել այդ մարդկանց, դու ես տարել այդ մարդկանց Բաքվի բանտերում նստացրել: Մեկ տարին լրանում է՝ գնացիր ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի գիրքը խտտեցիր՝ երջանիկ, ուրախ:

Ամենաբարձր ամբիոնն էր, որտեղից կարող էիր երկու նախադասություն ասել, այլ ոչ թե  նախընտրական «ապագա կան»: Ես լսել եմ, մեր տարբեր աղբյուրները հայտնել են, թե այդ մարդիկ էլ են ապշահար եղել, թե ոնց կարող է երկրի ղեկավարը գալ ու Եհովայի վկայի աղանդավորական տեքստը վերցրած ինչ-որ հայտարարություններ անել»:

Պատգամավորը դիմեց արցախցիներին. «Արցախցիներ ջան: Գիտեք՝ ձեզ ինչքան ենք սիրում, պաշտում: Մեր գլխի վար տեղ ունեք: Ես զարմանում եմ, որ թույլ եք տալիս արցախցիների վրա ցեխ շպրտեն, ասեն արցախցիները չեն կռվել: Բա ո՞վ է կռվել, կռվել են մինչեւ վերջ ու հազարավոր կորուստներ պատճառել ադրբեջանական կողմին: Բա այդ սովին, զրկանքներին ինն ամիս ո՞վ է դիմացել: 200-ից ավելի զոհերը որ եղել են, գաղթի ճանապարհին 60-ից ավելի զոհերը որ եղել են, ովքե՞ր են եղել:

Վատն այն է, որ թշնամին խոսում է փոքրաթիվ ուժերով այդ հերոսական դիմադրության մասին, իսկ սրանք ասում են դիմադրություն չի եղել: Պիտի խոսեն: Արցախի ղեկավարությունը պիտի խոսի, Արցախի պատգամավորները պիտի խոսեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031