Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դատը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով

Հոկտեմբեր 01,2024 21:50

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Այս անգամ խնդիրը տեխնիկական էր:

Վիգեն Սարգսյանը, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, նիստին պետք է մասնակցեր հեռավար՝ տեսակապի միջոցով: Սակայն նիստերի դահլիճում ապահովված չէր ձայնային կապը, որի միջոցով նա կկարողանար լսել նիստի մասնակիցներին, ինչը, ինչպես նշեց նրա շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը, իր պաշտպանյալի մասնակցությունը բովանդակային առումով դարձնում է ձեւական:

Իսկ մինչ այդ, տուժող Արմեն Կիրակոսյանի փաստաբան Հմայակ Ղարիբյանն էր դիմել դատարանին՝ նշելով, որ 30-ից ավելի տուժողներից միայն վեցն են ներկայացել սույն դատական նիստին, 12-ը պատշաճ ծանուցված լինելով չեն ներկայացել, իսկ մյուսները անգամ պատշաճ ծանուցված չեն եղել: Հետեւաբար, դատարանը իրավունք չունի պատշաճ ձեւով չծանուցված տուժողների բացակայությամբ դատական նիստ անցկացնել: Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց, որ նիստը պետք է շարունակվի, ինչին եւս առարկեց Հմայակ Ղարիբյանը, որը համոզված է, որ դա քրեադատավարական նորմերի խախտում է:

Նիստը շարունակվեց եւ միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Վիգեն Սարգսյանի հետ ձայնային կապի տեխնիկական խնդիր կա, դատավոր Սարգիս Դադայանը նիստը հետաձգելու որոշում կայացրեց: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 09:30-ին:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031