Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, անգամ COP29-ի նախօրյակին Ադրբեջանում մարդու իրավունքների տեսանկյունից զարգացումները բացասական ուղղությամբ են»․ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ զեկուցող

Հոկտեմբեր 01,2024 21:12

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը» թեմայով քննարկում՝ ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով։

Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հիշեցրեց՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն չհաստատեց Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը և փաստեց՝ այդ որոշման  հիմքում էր նաև այն, որ Ադրբեջանը մոնիտորինգի գործընթացում չէր համագործակցում Վեհաժողովի հետ, ինչպես նաև փետրվարի 7-ին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին, չէին հրավիրվել ԵԽԽՎ դիտորդներին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար․ «Այդ որոշման պատճառն էր նաև մարդու իրավունքների վիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, անգամ COP29-ի նախօրյակին Ադրբեջանում զարգացումները բացասական ուղղությամբ են։ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց չհրավիրել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 26-ին Ադրբեջանը պերսոնա նոն գրատա հայտարարեց վեհաժողովի 76 անդամներին, որոնք կողմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չհաստատելուն»։

ԵԽԽՎ զեկուցողը հայտարարեց՝ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կասկածներ է առաջացնում ժողովրդավարական չափանիշների պահպանման առումով, ընտրական օրենսգիրքը չի համապատասխանեցվել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին։ Ընտրությունների օրը անկախ մեդիայի, անկախ թեկնածուների դեմ ճնշումներ են իրականացնել և բազում այլ խախտումներ։ Ընտրություններից մի քանի ամիս առաջ իշխանությունները ձերբակալել են տասնյակ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների։

Ամփոփելով Լիզ Քրիստոֆերսոնն ասաց․ «Բոլոր այս զարգացումները մտահոգիչ են, ճնշումների մակարդակն աննախադեպ է։ Մենք պետք  է խստորեն դատապարտենք Ադրբեջանի իշխանությունների՝ Վեհաժողովի հետ համագործակցության բացակայությունը»։ Ադրբեջանի հարցերով զեկուցողն ասաց, որ եթե Ադրբեջանի կողմից չլինի այս բոլոր խնդիրների լուծման հարցում առաջընթաց, Վեհաժողովը պետք է հաստատակամ լինի ու պաշտպանի իր արժեքները։

ԵԽԽՎ նախագահն ասաց, որ ընթացիկ հարցերի քննարկումից հետո Վեհաժողովը փաստաթուղթ չի ընդունում, այլ հարցն ուղարկվում է Բյուրոյին, որը խնդիրը հասցեագրում է համապատասխան հանձնաժողովին զեկույց պատրաստելու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031