Համացանցում, սոցիալական հարթակներում, մի շարք լրատվականների տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ Իրանը պատասխանել է Իսրայելի` Լիբանան ներխուժմանը:
Նախ հաղորդվեց, որ Իրանը 102 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս պահին արդեն լրատվականները հաղորդվում են` շուրջ 400-500 հրթիռների մասին:
«Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ», գրել է The Jerusalem Post-ը:
Ավելի ուշ հաղորդվեց` ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին ու զգուշացրել, որ եթե Իսրայելն արձագանքի, «ավելի ջախջախիչ հարձակումների կարժանանա»։