Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանվածներին սոցիալ-տնտեսական աջակցությունից մինչև վերադարձի և ինքնորոշման իրավունք. Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը

Հոկտեմբեր 01,2024 19:15

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսաուղերձ է հղել Ժնևում Քրիստոնեական համերաշխության կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում. հայ կալանավորների ճակատագիրը» խորագրով քննարկման մասնակիցներին։

Ստեփանյանը բացատրել է հայերի պատանդառման համատեքստը, հիշեցրել՝ Արցախի վրա ադրբեջանական վերջին ագրեսիան հանգեցրեց Արցախի ժողովրդի՝ 120.000 մարդու բռնի տեղահանման։

Արցախցի պաշտոնյան կարևոր է համարել տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական խնդիրները հասցեագրելու համար միջազգային հանրության կողմից Հայաստանին ակտիվ աջակցությունը։ Հայաստանի ռեսուրսները բավարար չեն, ասել է նա։

Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ջնջվում է հայկական հետքը, ահազանգել է Արցախի ՄԻՊ-ը։ Նա մատնանշել է Քարին տակ համայնքի օրինակը։ Այն ամբողջապես ավերվել է։

Օմբուդսմենն անդրադարձել է նաև արցախցիների անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցին, ընդգծել՝ այս թեման ուղղակի կերպով կապված է ինքնորոշման իրավունքի հետ։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ հայ պատանդներին ազատելու համար լոկ իրավական միջոցները բավարար չեն և պետք է միջազգային հզոր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ այս նպատակին հասնելու համար։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031