Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն Սահմանադրությանը չհակասող ճանաչեց մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները եւ նոր հարձակում սկսել»

Հոկտեմբեր 01,2024 18:12

«Ի՞նչ փաստաթուղթ ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը չհակասող, մի փաստաթուղթ, որն ական է ՀՀ տակ։ Փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները՝ Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա ասաց, որ հարց է տալիս ՍԴ անդամներին՝ ի՞նչ հիմնարար սկզբունքներով է իրականացվելու սահմանազատումը։ «Կասեք՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Կասե՞ք՝ այդ հռչակագրում որ սահմաններն են հիշատակված։ Հռչակագրում սահմաններ նկարագրված չեն, որեւէ քարտեզի վրա հղում արված չէ։ Այսինքն՝ ո՞րն է սահմանազատման ելակետը։ Իշխանություններն ասում են՝ 70-ական թվականների քարտեզը, բայց այդ փաստաթղթում դա գրված չէ, որովհետեւ Ադրբեջանը դեմ է խոսել դրան։ Նշվում է, որ այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Հասկանում եք, չէ, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել , ո՞վ պիտի հաստատի այդ նոր տարածքը։ ՍԴ-ին այդ հարցը չի հետաքրքրում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ խնդրահարույց է նաեւ հատվածական սահմանազատման մասին հիշատակումը, օրինակ, ադրբեջանցիները կարող են վերցնել ու սահմանազատել Նախիջեւանի եւ Արարատի մարզի միջեւ խիստ որոշակի մի հատված։ «Իսկ երբ է սահմանազատվելու Ճամբարակի որոշակի հատվածը, տարիներ հետո, կամ կարող է ընդհանրապես չսահմանազատվել»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը հավելեց․ «Այս իշխանությունների նպատակը խնդիրը լուծելը չէ, նրանց նպատակն է ունենալ մի թուղթ եւ ասել՝ տեսեք, գնում ենք դեպի խաղաղության, անկախ նրանից, որ այդ թուղթը շատ ավելի լուրջ պրոբլեմներ է ստեղծելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031