Ժնևում Քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքներն Ադրբեջանում․ հայ կալանավորների ճակատագիրը» խորագրով քննարկման ժամանակ Կազմակերպության ներկայացուցիչ Ջոլ Վելթքեմպը կարդացել է Բաքվում 2020-ից պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ Լինդա Էուլջեքյանի նամակը։
Տիկին Էուլջեքյանն իր ընտանիքի անունից քննարկման մասնակիցներին խնդրում է միջամտել և օգնել՝ Վիգենի անհապաղ ազատ արձակման համար։
Լինդայի խոսքով՝ ընտանիքում հույս էր արթնացել 2023-ի դեկտեմբերին, երբ 32 հայրենադարձվող հայ ռազմագերիների մեջ հավանական էր նաև Վիգենը լիներ, սակայն պարզվեց, որ վերջին պահին, անհասկանալի պայմաններում, շինծու մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգենին ազատ չեն արձակել։
Լինդան ահազանգել է, որ Վիգենի առողջությունը վատթարանում է, նշել՝ ընտանիքը վախենում է Վիգենի կյանքի համար։
Կարդացեք նաև
Լինդա Էուլջեքյանն ու իր ընտանիքը հույսը չեն կորցնում, որ արդարությունը կհաղթի։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ