«Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է, սուրբ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ Մայր տաճարի վերաօծման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը որակվեց որպես «ապտակ» իշխանությանը։
«Ո՞նց կարելի է Էջմիածինը ու մի քանի եկեղեցականների նույնականացնել։ Այսինքն՝ ես պետությո՞ւնն եմ, ես պառլամենտի ղեկավարն եմ, պետությունը դա ե՞ս եմ։ Կաթողիկոսը, Բագրատ Սրբազանը, մյուսները․․․ Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է, որը պետք է մեզ օգնի Աստծո հետ հաղորդակցվել։ Ինքը թագավոր չէ, սուրբ Էջմիածինը չէ, սուրբ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը, որին Վազգեն Գալստանյանն անվանում էր Նեռ, չգիտեմ ինչ, Մայր տաճարի օծման ժամանակ այնտեղ էր, իսկ ինքն ո՞ւր էր, իսկ կարո՞ղ է ներս չէին թողել։ Ո՞նց ստացվեց, որ ՀՀ իշխանությունն այնտեղ էր գտնվում, իսկ Սրբազան պայքարի առաջնորդը «պալատկի» մեջ էր»։
Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ ծոմ է պահում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինքը կարող է բեղ պահել, բայց դա որեւէ կապ չի կարող ունենալ 12 տարի վերանորոգվող Մայր տաճարի օծմանը չներկայանալու հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բա դու էլ պետք է աշխարհիկ մարդկանց ծառան լինես և ոչ թե նրանց վրա թքող պաշտոնյա։