Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Հոկտեմբեր 01,2024 17:44

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Լեւոն Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու անցած աշխատանքային հարուստ ուղին: «Ինչպես կարելի է եզրակացնել Լեւոն Սահակյանի կենսագրական տվյալներից, նա ունի մասնագիտական բարձր գիտելիքներ եւ մեծ փորձ»,- ավարտելով խոսքը` ասել է հանձնաժողովի նախագահը: Ծովինար Վարդանյանը նշել է նաեւ թեկնածուի մարդկային բարձր որակները:

Հաջորդիվ Լեւոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներին, խոսել դրամավարկային քաղաքականության եւ ֆինանսական կայունության առկա վիճակից: Լեւոն Սահակյանը վստահեցրել է` այդ պաշտոնում ընտրվելու պարագայում առաջնորդվելու է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ «Կենտրոնական բանկի մասին» օրենքով` ԿԲ խորհրդի առջեւ դրված խնդիրների իրագործմամբ:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կրիպտոարժույթի կանխիկացման հարցին եւ դրա նկատմամբ վերահսկողության բացակայությանը, Հայաստանում հիպոտեկային վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառներին, ԿԲ խորհրդի անդամի աշխատանքին եւ այլն:

Քննարկված օրինագծերի քվեարկությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության կարգի մասին եւս կտեղեկացվի նույն օրը:

ԱԺ վերջին նիստում պատգամավորներն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` հանդես կգան հայտարարություններով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031