Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարում Սահմանադրական դատարանը հարձակվել է փաստաթղթի վրա․ Ալիեւի պահանջը կատարված է»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 01,2024 17:40

«Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից պարզվեց, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019 թվականից լայնածավալ արշավ սկսել ՍԴ ու նրա կազմի դեմ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի Սահմանադրական դատարան ունենալն իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար է։ Երեկ ՍԴ-ն իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները եւ ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածում թվարկված են ՍԴ լիազորությունները, թվով 12-ը։ Անգամ ուշադիր կարդալու դեպքում այստեղ չենք տեսնի Անկախության հռչակագրի կետերի մեկնաբանության լիազորությունը։

Իհարկե, հանուն արդարության պետք է նաեւ փաստեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության հռչակագիրը, բայց նաեւ հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ ՍԴ-ն կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձեւափոխել, վերախմբագրել Անկախության հռչակագիրը, ինչը փորձ է կատարել անել դատարանը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հավելեց․ «Հռչակագրի ընդունման 34-րդ տարում, ցավոք սրտի, Հայաստանում Սահմանադրական դատարանը հարձակվել է փաստաթղթի վրա, ինչը հակասահմանադրական է։ Ինչո՞ւ է որոշման տողատակերում տեղ գտել հռչակագրի առանձին կետերի, մասնավորապես, Արցախին վերաբերվող դրույթի եզրակացությունը։ Այստեղ է թաղված շան գլուխը։ Խուճուճ ձեւակերպումներով ՍԴ եզրակացության այս հատվածը պետք էր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի պահանջներին պատասխանեն։ Ալիեւի պահանջը կատարված է, ՍԴ-ն արդեն ունի որոշում։ Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ․ այս որոշման հեղինակ Վահե Գրիգորյանը թերեւս առաջիկայում կնշանակվի Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031