Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենք՝ ԵԱՏՄ դիտորդ-անդամի կարգավիճակի շնորհումն Իրանին արագ եւ անխոչընդոտ կլինի․ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆ

Հոկտեմբեր 01,2024 17:08

Հույս ունենք, որ ԵԱՏՄ դիտորդ-անդամի կարգավիճակի շնորհումն Իրանին արագ եւ անխոչընդոտ կլինի․ այս մասին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Հիշեցնենք, որ Երեւան ժամանելուց առաջ, Իրանի փոխվարչապետը հայտարարել էր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին։

Իրանի փոխվարչապետը նախ խոսեց Լիբանանում Իսրայելի գործողությունների մասին՝ ընդգծելով դրանց դաժան բնույթը։ Ապա նկատեց, որ միջազգային հանրության անկարողությունը՝ Գազայում Իսրայելի գործողությունների դեմ, հանգեցրեց նրան, ինչ այսօր կատարվում է Լիբանանում։

The regular session of the Eurasian Intergovernmental Council (IGC) took place in the Dvin Hotel Complex of Yerevan, Armenia

Իրանի փոխնախագահը ԵԱՏՄ-ն որակեց կայուն տնտեսական հարթակ, իսկ ընթացիկ ցուցանիշներն, ըստ նրա, վկայում են նաեւ զարգացման տեմպերի մասին։ Այս համատեքստում, Իրանի փոխնախագահն ընդգծեց` իր երկիրն ապացուցել է, որ տարածաշրջանում հանդիսանում է վստահելի գործընկեր եւ ձգտում է երկկողմ հարաբերությունների խորացման՝ թե քաղաքական, թե տնտեսական մակարդակներում ու հավելեց, որ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների ներուժը` Պարսից ծոցի, Հարավային Ասիայի ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար։

Իրանի փոխնախագահը հայտարարեց՝ Իրանը պատրաստ է ավելի լուրջ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում` հաշվի առնելով միության 18 մլրդ դոլարի առեւտրաշրջանառության ներուժը, էներգակիրների պաշարները, տարանցիկ ուղիների առավելությունը, տեխնոլոգիայի, ինժեներական ոլորտում ներուժը, մարդկային ռեսուրսը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031