Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է կապ հաստատել, ասել՝ եկեք ստորագրենք, եւ հայկական կողմը կստորագրի»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 01,2024 16:46

«Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա հենց այսօր համաձայնեցված կետերը ստորագրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվի հետ հնարավոր փաստաթղթի կնքմանը։

«Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ինքն ասաց, որ 5 սկզբունքների հիման վրա իրենք առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել։ Հիմա մենք ունենք համաձայնեցված 13 սկզբունքներ, բա ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, որն իմ գործընկերն իրենց իշխանության անունից հնչեցնում էր։ Մենք նորից առաջարկում ենք եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի գործընկերների հետ։ Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, արդեն շատ վաղուց գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում։ Մենքն սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ հավելեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն արդեն անհասկանալի է միջազգային հանրության համար։ «Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցներով կապ հաստատել եւ ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձեւաչափը, տեղը, եւ հայկական կողմը կստորագրի»,- ասաց նա։

Հարցին, արդյոք նման պահանջ ներկայացվո՞ւմ է պայմանագրի նախագծում, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չկա նման պահանջ»։

Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին ՀՀ տարածքի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այն շրջանակները, որոնք պատմական հայրենիքի փնտրտուքի մեջ են Ադրբեջանում, պետք է շատ չտարվեն դրանով, որովհետեւ կարող է պարզվել, որ պետք է գնան Ալթայում ապրեն։ Այդ խաղաղության պայմանագրի նպատակը ֆիքսելն է, որ Ադրբեջանը մեր նկատմամբ պահանջ չունի, մենք իրենց նկատմամբ պահանջ չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031