Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է՝ եթե այդ նույն Մետաքսեն Արցախում որեւէ նախագահի մասին ըտենց արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 01,2024 16:26

«Որեւիցե մեկն իրավունք չունի ՀՀ նախագահին եւ ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տվեց Եռաբլուրում։

«Ինքը դուրս եկավ մեր առաջ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ, մի կողմ գնացեք, ինքն ասաց՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց։ Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսեն Արցախում որեւիցե նախագահի մասին մեկ կմ հեռավորության վրա որ ըտենց արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Իրենք տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում։ Կրկնում եմ՝ իրենք տեղը չեն բերում, թե իրենք որտեղ են գտնվում եւ ում հետ են շփվում։ Ես խոստանում եմ իրեն, իր շուրջը պտտվող մարդկանց, որ իրենք հաստատ տեղը բերելու են։ Իրենք ՀՀ-ում գտնվում են որպես մեր հայրենակիցներ, ունենք նույն իրավունքներն ու պարտավորությունները։ ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահին նման կերպ դիմելն անթույլատրելի է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Եռաբլուրում պառկած են մեր նահատակները Հայաստանի Հանրապետության պետականության, ինստիտուտների գոյության համար, ինչ-որ մեկը գալիս է, ՀՀ նախագահին ասում է՝ մի վախեցեք, չեմ խփի՞»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031