Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր ինքը հռչակագիր է, սիմվոլ է, հասկանո՞ւմ եք, իսկ իրավական նորմերը սահմանված են Սահմանադրությամբ»․ Ալեն Սիմոնյանը՝ Անկախության հռչակագրի մասին

Հոկտեմբեր 01,2024 16:18

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը։

Հարցին, թե արդյոք այս որոշմամբ ՍԴ-ն շտապում է փարատել Բաքվից հնչող հայտարարությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, հակառակն է տեղի ունենում, երբ որ մենք որեւիցե փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, նախապես նայում ենք՝ արդյոք դա մեր Սահմանադրության հետ որեւէ խնդիր կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ։ Եվ հետագայում արդեն ՍԴ-ն իր որոշումն է կայացնում։ ՍԴ-ն իր որոշումն է կայացրել, որեւէ ձեւով կասկածի տակ դնել անաչառությունը, տեղին չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե իրավական առումով կարո՞ղ է չեղարկվել Անկախության հռչակագիրը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Անկախության հռչակագրի մեջ գրված է, որ ես պիտի զորք ունենամ, հիմա ես զորք ունեմ, թե՞ զորք չունեմ։ Ախր ինքը հռչակագիր է, սիմվոլ է, հասկանո՞ւմ եք, իրավական նորմերը սահմանված են Սահմանադրությամբ։ Եկեք տարբերակենք իրավական փաստաթղթերը, իրավական դրույթները եւ հռչակագրերը, սիմվոլները։ Որեւիցե մեկը որեւիցե բան չի չեղարկում։ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է։ Վերջապես մեր հարեւանի հետ, որի հետ տասնյակ տարիներով պատերազմի մեջ ենք եղել, այս պահի դրությամբ արդեն 12 կմ-ից ավելի հստակ սահման ունենք, որը երկու կողմից վեճ չի առաջացնում։ Կարելի էր պառլամենտ էլ չբերել այդ փաստաթուղթը, բայց մենք անում ենք, որպեսզի որեւէ բաց բան չմնա»։

Հարցին, թե Ադրբեջանի հրահանգնե՞րն է կատարել ՍԴ-ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանի հրահանգով։ Ադրբեջանի հրահանգո՞վ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործը կարճեց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031