Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե վստահ եք, որ քաղաքացին ձեզ վստահում է, գնացեք նոր ընտրությունների. ավագանու անդամ

Հոկտեմբեր 01,2024 16:22

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին:

Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ մայրաքաղաքում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափ քվե ու մի կերպ՝ կոալիցիայով-բանով պահեց քաղաքապետի պաշտոնը։

Այս ընթացքում Երևան քաղաքի կառավարումը ձախողվել է տարբեր ոլորտներում ու երևանցիների մեծամասնությունը դժգոհ է ձեր իշխանության կառավարումից։

Եթե այդքան մտահոգ եք քաղաքացիների բողոքներից, ապա ինչո՞ւ եք չնկատելու տալիս և՛ համապետական, և՛ տեղական մակարդակներում կառավարման տապալումները: Եթե վստահ եք, որ քաղաքացին ձեզ վստահում է, ապա գնացեք նոր ընտրությունների:

Օրինակ՝ Երևանում: Վախենո՞ւմ եք: Բա գոռում էիք՝ ասեք, կանենք: Ասում ենք՝ գնացեք արտահերթ ընտրությունների: Մանավանդ որ ձևն էլ հուշել ենք, ՔՊԿ-ական քաղաքապետն էլ հայտարարել է, որ եթե լուծում լինի՝ չեն վախենում ու կգնան արտահերթի:

Բա գնացե՛ք, ինչո՞ւ եք ոտներդ կախ գցում:

Դուխո՛վ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031