Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտուրն աճել է 5.7 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով․ Միխայիլ Միշուստին

Հոկտեմբեր 01,2024 16:09

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտուրն աճել է 5.7 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով․ այս մասին այսօր հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

ՀՆԱ-ի աճին, ՌԴ վարչապետի փոխանցմամբ, նպաստել են ներպետական տնտեսական զարգացումները, ներդրումների բարձր ակտիվությունը։

ՌԴ վարչապետը մանրամասնեց՝ 2024-ի առաջին կիսամյակում, ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.8 տոկոսով, գյուղարտադրանքի ծավալը` 3.5 տոկոսով, կատարված շինաշխատանքների ծավալը` 4 տոկոսով, մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը՝ գրեթե 8.5 տոկոսով։

Արդյունքում էլ եզրակացրեց․ «Միության ներքին շուկան ավելի նշանակալի է դառնում անդամ պետությունների համար»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031