«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարեւոր մարմին է, եւ խմբակցության կարծիքը նույնպես կարեւոր է։ Հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականին։
Նրա խոսքով՝ պառլամենտարիզմը կարեւոր ինստիտուտ է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։
Հարցին, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո միայն ՔՊ-ականները հիշեցին, որ արդարադատության հետ կապված խնդիրներ կան, այնինչ, Նիկոլ Փաշինյանի խոստումներն էլ չեն կատարվել, օրինակ, խոստացել էր, որ բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն, թալանը պետք է վերադարձվի, բայց այդ խոստումները չեն իրագործվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ո՞վ ասաց, որ թալանը հետ չի բերվել, հլա մի հատ կգնաք, կտեսնեք՝ ինչքան գումար է հետ բերվել տարբեր տնտեսվարողներից, ինչքան մասնաբաժիններ տարբեր կազմակերպություններում, ինչքան գույք, ինչքան գումար են վճարել, չեմ ուզում անունները տալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ