Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել ապրանքների եւ մարդկանց անվտանգ տեղաշարժը. այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը խոսեց իր քաղաքական թիմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ հավելելով, որ իրականության խեղաթյուրում են հայտարարությունները, թե Հայաստանը ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փաստաթղթում, ինչ-որ մի ժամանակ համաձայնել է, որ իր սուվերեն տարածքում պետք է երրորդ երկրները հաղորդակցության անվտանգություն ապահովեն։ Նա հստակեցրեց՝ Հայաստանը երբեւէ չի համաձայնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում իր ինքնիշխանության ինչ-որ սահմանափակման։
«Սա իրականության բացահայտ խեղաթյուրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների եւ տրանսպորտային միջոցների անվտանգությունը եւ մենք դա երաշխավորում ենք։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ