Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քվինը պարգևներ է հանձնել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ներդրմամբ

Հոկտեմբեր 01,2024 15:33

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նշում են ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների ձեռքբերումները

Երևան, 30 սեպտեմբերի 2024թ. – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևներ հանձնեց ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ունեցած ակնառու ներդրմամբ։ ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նախատեսում են շրջանավարտների մեծարման այս նախաձեռնությունն ավանդույթ դարձնել և ամեն տարի պարգևներ շնորհել ակնառու ձեռքբերումներ ունեցած շրջանավարտներին։ ԱՄՆ-ում մասնագիտական, կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի մասնակցած շրջանավարտների թիվը Հայաստանում գերազանցում է 5000-ը։

«Այսօր հպարտությամբ նշում ենք ԱՄՆ փոխանակման ծրագրերի տաղանդաշատ հայ շրջանավարտների ձեռքբերումներն ու նվաճումները։ Նրանք առանցքային դեր ունեն իրենց համայնքների բարելավման ու մեր երկու երկրների միջև կապերի ու փոխադարձ ըմբռնման մեծացման հարցում։ Նրանց նվիրվածության ու ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերություններն օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում, և մենք միասին առաջ ենք շարժվում դեպի առավել պայծառ ապագա», – ասաց դեսպան Քվինը։

«Պատվավոր շրջանավարտ» պարգևը ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» կողմից շնորհվող բարձրագույն պարգևն է, որը տրվում է հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում երկարամյա ներդրում ունեցած շրջանավարտներին, որոնք նաև մեծ վաստակ ունեն իրեն մասնագիտական գործունեության ասպարեզում և բարեսիրական աշխատանքներում։

Առաջին անգամ այս պարգևին արժանանում են.

  • Սոնա Նահապետյանը, Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի շրջանավարտ և
  • Արսեն Գասպարյանը, ԱՄՆ Անտառային ծառայության փոխանակման ծրագրի շրջանավարտ։

«Երիտասարդ առաջնորդ» պարգևը շնորհվում է վերջին 10-ը տարվա ընթացքում ամերիկյան փոխանակման ծրագրերի մասնակցած այն շրջանավարտներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել իրենց համայնքում և ի ցույց են դրել առաջնորդելու և համայնքին շարունակաբար ծառայելու իրենց ներուժը։

Այս տարի «Երիտասարդ առաջնորդ» պարգևին են արժանանում․

    • Էմանուել Ղանդիլյանը, «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնություն» (YTILI) ծրագրի շրջանավարտ,
    • Սյուզաննա Ավետիսյանը, Միջազգային առաջնորդ-այցելուների (IVLP) ծրագրի շրջանավարտ և
    • Ավետիս Հարությունյանը, Միջազգային գրական ծրագրի (IWP) շրջանավարտ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031