«Այն, որ խնդիրը կա, ակնհայտ է միայն արտագաղթի ծավալից։ Արցախի քաղաքացիները, որոնք 2020 եւ 2023 թվականներին մազապուրծ տեղափոխվեցին Հայաստան, նրանց էական հատված դուրս է եղել Հայաստանից։ Եկան, մնացին, փորձեցին աշխատել, տուն գտնել, չկարողացան, ընտանիք պահելու խնդիր ունեն, գոյության խնդիր ունեն»,- ԱԺ նիստում բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա դիմեց իշխանությանը․ «Մի՞թե ցանկություն չկա»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հանձնաժողովը իրավունքի ուժով սենց թե նենց ստեղծվելու է, եւ դուք կարող եք գործունեություն իրականացնել, այ հիմա կտեսնենք, թե ինչ կիրականացնեք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ