Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը

Հոկտեմբեր 01,2024 15:05

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ:

Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են:

Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով):

Հիվանդության կանխարգելման փուլերն են`
1️⃣առաջնային կանխարգելման մաս է առողջ ապրելակերպը,
2️⃣երկրորդային կանխարգելումը հետազոտությամբ նախակլինիկական փուլում հիվանդության հայտնաբերումն է։

🎗Միացե՛ք իրազեկմանը, հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031