ԱԺ հերթական նստաշրջանում քննարկվում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ ընդդիմադիր խմբակցություններինն է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց․ «Քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ է, որովհետեւ անցած տարի Արցախի հետ տեղի ունեցավ ողբերգություն, Արցախը բռնագաղթեցվեց ադրբեջանցիների կողից իրականացված հանցագործության պատճառով։ Եվ մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։
Երկրորդը, Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաեւ քաղաքական առումով Արցախի խնդրի առաջքաշման առումով։ Միջխորհրդարանական հանձնաժողովն այդպես էլ չգործեց, բայց այս հանձնաժողովը հնարավորություն կտա, որպեսզի պրոբլեմները վեր հանվեն, Արցախի ժողովուրդը համահավաք կերպով եւ իր բոլոր ավանդույթներով ապրի ՀՀ-ում, եւ դրանով նաեւ հիմք կստեղծվի հետագայում ողջ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի վերադարձի համար»։
Սեյրան Օհանյանն ասաց, որ ուզում է հիշեցնել՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ ՀՀ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ