Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է սկսել հարավային Լիբանանում:
Իսրայելի պաշտպանության բանակը [ ՑԱԽԱԼ ] պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ գոտում «Հեզբոլլահի» թիրախների դեմ ցամաքային սահմանափակ արշավանքներ սկսելու մասին:
Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ գործողությունը միտված է տեղի ռազմական ենթակառուցվածքների չեզոքացմանը, որոնք վտանգում են երկրի հյուսիսային շրջանները։
Ի պատասխան՝ «Հեզբոլլահ» շարժման կազմավորումները հրթիռակոծել են իսրայելական կիբուցները Արևմտյան Գալիլեայում։
Կարդացեք նաև
Al Jazeera-ն, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները «հորդորել է» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ լայնածավալ գործողությունից և փոխարենը դիմել «տեղային» ներխուժման։
Զուգահեռաբար հայտնի է դարձել Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին. զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է: