Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարեկները բարձրագույն կրթություն չունեն՝ ապօրինի տուգանում են, պատասխանատվություն կրելո՞ւ են»

Հոկտեմբեր 01,2024 12:07

ԱԺ հերթական նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարց ուղղեց պարեկների կրթության մասին։

«Հիմա փաստորեն ներկայացվող պահանջների մեջ պարեկների համար բարձրագույն կրթության պահանջ չկա։ Տիկին Սարգսյան, եթե չեմ սխալվում, նաեւ քրեական ոստիկանների առջեւ խնդիր չկա բարձրագույն կրթություն ունենալու։ Դուք կարո՞ղ եք հստակ ասել՝ որ թվականից մենք այլեւս չենք ունենա պարեկ, որը չի ունենա բարձրագույն կրթություն։ Բավական մեծ գումարներ ծախսվեցին այդ ծառայության վրա, այս պահին հնգամյա կուրսեր անցնելու դեպքում ոչ բարձրագույն կրթություն ունեցողը կարողանում է դառնալ պարեկ եւ հարաբերվել քաղաքացու հետ։ Նաեւ բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիները բողոքել են պարեկների կայացրած որոշումներից, եւ հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Նա հարցրեց նաեւ, թե ծառայությունից քանի՞ պարեկ է հեռացվել՝ հաշվի առնելով այն, որ քաղաքացիների հետ շփվելիս տարրական վարվեցողության խնդիր է լինում։

Արփինե Սարգսյանն ասաց, որ պարեկների մասով ոչ թե կա կրթության բացակայություն, այլ կա հնգամսյա կուրսի կատարելագործման կարիք։ «Ձեր կարծիքով՝ հնգամսյա կուրսը որտե՞ղ է անցնում՝ կրթահամալիրում։ Միջնակարգ կրթությունը շատ ու շատ երկրների համար ընդունելի մոտեցում է, որովհետեւ կա ընկալում առ այն, որ դպրոցն ավարտած անձը կարող է իրականացնել ոստիկանության տվյալ օղակին համապատասխան գործառույթները»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ասաց․ «Պարեկներն ինձ էլ տուգանել են, մի քանի անգամ դատարանով շահել եմ։ Ինձ հետաքրքիր է՝ որ եկել ու ակնհայտ ապօրինի տուգանել է, այդ մարդիկ պատասխանատվություն կրելու են, թե՞ ոչ իրենց կայացրած սխալ որոշման համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե Սարգսյանն ասաց, որ քաղաքացու իրավունքն է ակտը դատարանում բողոքարկել։ «Եթե ակտը բեկանվում է, այդ ակտը գրելու համար ցանկացած պետական պաշտոնյա չի կարող ավտոմոտ ազատվել աշխատանքից, կամ չի կարելի եզրակացնել, որ նա չունի բավարար գիտելիքներ։ Մեր օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում բացառապես դիտավորյալ կերպով օրենքին չհամապատասխանող ակտերի կայացման համար»,- նշեց Արփինե Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031