Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե ճիշտ կլիներ այն 1 մլրդ-ը, որը «պադավատների» վրա եք մսխել, ուղղեիք Գյումրիում ծրագրերի իրականացմա՞նը»

Հոկտեմբեր 01,2024 11:42

ԱԺ հերթական նստաշրջանում քննարկվեց Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ ՀՀ գործող վարկային համաձայնագրով Գյումրիի վերակառուցմանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ կառավարությունը փաստորեն նոր պարտք է ներգրավում։

«Կառավարությունն ընդամենը 1 մլրդ պարտք է վերցնում, գովելով, որ մենք շատ փող ունենք, 1 մլրդ պոչիկով պարտք է վերցնում։ Եթե չկա, իհարկե, պետք է վերցնես, բայց ես կուզեի հիշեցնել, որ այս տարի հուլիսին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրամոբիլ գնելու համար 1 մլրդ 038 մլն դրամ փող է ծախսել։ Այսինքն՝ մի քաղաքական ուժ, որը «պադավատապետության» դեմ էր բողոքում, «պադավատների» (ծառայողական մեքենաների.-խմբ.) վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի։ Միգուցե ճիշտ կլիներ այն 1 մլրդ-ը, որը «պադավատների» վրա եք մսխել, ուղղեիք Գյումրի վրա, եւ այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ։ Կամ պարտք վերցնելու փոխարեն, այդ 1 մլրդ դրամը, որը մսխվեց «պադավատների» վրա, ուղղվեր Գյումրիին եւ ոչ թե լրացուցիչ պարտքային բեռն ավելացվեր»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց․ «Պարոն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաեւ ձեր խմբակցությունը։ Երբ ասում եք, դա էլ հաշվի առեք։ Պետությունը գնել է նրա համար, որպեսզի արդյունավետ կառավարի պետական համակարգը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031