Ermenihaber. Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումների ֆոնին մի շարք երկրներ հայտարարել են Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու մասին:
Այդ երկրների թվում է նաև Թուրքիան, որն ընդհանուր առմամբ 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել է Բեյրութ:
«Սննդի համաշխարհային ծրագրի» կողմից տարածված հայտարարության համաձայն՝ բացի Թուրքիայի նմանատիպ քայլի գնալու են մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Կանադան, Ֆրանսիան և Անգլիան:
Նշենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ին Լիբանանի ուղղությամբ մեկնարկել է «Հյուսիսային նետեր» ռազմագործողությունը: Ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության X-ի գրառման՝ այն սահմանափակ ու տեղայնացված է, ինչպես նաև ուղղված իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ» խմբավորման դեմ: