Փաշինյանի նյու-յորքյան ելույթը եւ հանդիպումները եւս մեկ անգամ հաստատում են, որ Փաշինյանը մտադիր է Հայաստանը կախվածության մեջ դնել Թուրքիայից, եւ բացառված չէ, որ այդ հարցում ունի բոլոր շահագրգռված կողմերի առնվազն բարյացակամ վերաբերմունքը: Բոլորի՝ բացի Իրանից:
Այստեղ կարեւոր է ոչ այնքան այն, թե ինչ է արել կամ ինչ է ասել Հայաստանի վարչապետը, այլ ինչը ՉԻ ԱՐԵԼ: Նա չի՛ հնչեցրել Արցախում էթնիկ զտման, Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթման եւ Բաքվում պահվող հայ գերիների հարցերը: Ստացվում է, որ Ադրբեջանը մեզնից մի քանի տասնյակ պահանջ ունի (ընդ որում՝ այդ պահանջների ցուցակը գրեթե ամեն օր ավելանում է), իսկ մենք Ադրբեջանից ոչ մի պահանջ չունենք: Այլ կերպ ասած՝ հանձնվում ենք:
Գուցե Փաշինյանը մտածում է, որ ամեն ինչ սահմանափակվելու է քաղաքական կախվածությամբ եւ տնտեսական էքսպանսիայով՝ մոտավորապես Աջարիայի նման: Եվ այդ դեպքում նրան կհաջողվի մնալ իր, թեեւ մեծ չափով խորհրդանշական, բայց այդքան բաղձալի ու այդքան թանկ գնով պահպանած աթոռին: Սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է ընդհանրապես ոչնչացնել հայկական պետականությունը: Այնպես որ՝ նա ստիպված կլինի հեծանիվ քշել մերձմոսկովյան որեւէ «դաչայում»:
Այդ կործանարար ընթացքը կարող են կանխել քաղաքական ուժերը, եթե ի վիճակի լինեն առաջարկել քաղաքական ճիշտ օրակարգ, որն ավելի գրավիչ կլինի Փաշինյանի՝ «պարզապես հաց ուտելու» առաջարկից: Առայժմ մենք ընդդիմադիրներից լսում ենք միայն՝ «Նե՛ռ», «հողատո՛ւ», «դավաճա՛ն» եւ այլ բացականչություններ, որոնք ձեռնտու են իշխանությանը, որովհետեւ նրանց հնարավորություն են տալիս պատասխանել նույն մակարդակի «փաստարկներով»:
Կարդացեք նաև
Իհարկե, այդ բացականչությունները հովացնում են մարդկանց սրտերը եւ հարյուրավոր, գուցե հազարավոր «լայքերի» ու «սրտիկների» առիթ դառնում: Դրա թերապեւտիկ էֆեկտն անհերքելի է: Հայտնի է, օրինակ, որ որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս ցասման պահին բռունցքով հարվածել բարձին:
Բայց բովանդակային առումով դա ոչինչ չի տալիս: Ինչպես խուսափել պատերազմից, բայց պահպանել հայկական պետականությունը՝ այդ հարցի պատասխանը պետք է տան քաղաքական ուժերը: Այնպես որ՝ հաճախ ինձ ուղղվող «ո՞ւմ եք դուք տեսնում» կենցաղային, միամիտ հարցը պետք է փոխարինվի ավելի կոռեկտ հարցով «ի՞նչը դուք չեք տեսնում»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ենթադրենք, որ ընդդիմությունը նման օրակարգ գտավ, ի՞նչ է դա փոխելու։ Օրինակ, պարոն Աբրահամյան, որպես Հայաստանի քաղաքացի, այդ դեպքում կքվեարկե՞ք Դաշնակցության կամ Քոչարյանի օգտին։ 2021թ-ին Դուք վստահ էիք, որ նրանց ընտրվելու դեպքում, որպես լրագրող, կտուժեք։ Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է։
2020ի վերջին, աղէտալի պատերազմին նախորդող ժամանակամիջոցին, Փաշինյանի՝ գոռոզ, կռուազան, անմիտ, անպատասխանատու եւ թեթեւսոլիկ հանրային ելոյթներուն անասելի հետեւանքները ունեցան:
Այդ տեսնելով, Փաշինյանը հիմա էլ գացած է՝ լրիւ միւս ծայրայեղութեան:
Հեսա, նա տեսնելու է նաեւ այդ ծայրայեղութեան աղէտալի հետեւանքները:
Անկէ ետք, երեւի, տեղ մը կը գտնէ՝ միջին ճանապարհում: Եթէ դեռ ճանապարհ մնայ…
Մարդը պարզապէս սովորում է, կամաց-կամաց, իր սխալներից… Քայլ առ քայլ, սերտում է… Եւ իր ու իր համակիրներին ամար կարեւոր չէ գինը այս դասընթացքներին…
Մայիս 2018ի սկիզբը արդէն, հայերից մի քանիսը ջանացին մնացեալներիդ բացատրել որ տեղի ունեցած ներազգային արկածախնդրութիւնը, լաւագոյն պարագային, Արցախն ու Հայաստանը պիտի վերածէին experimental laboratory-ի մը:
Ոչ միայն այդ պահին մտիկ ընող չեղաւ, այլ սոյն լապօրաթուարը, այդ փորձարկութիւններու պատճառով՝ պայթելէն ե՛տք իսկ, դրա մնացորդ, խորտակուած սարքերուն ծուխերուն մէջ իսկ, դեռ չմարած կրակին մէջ, շարունակուեցաւ հաւաքական ինքնասպանութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան
շարունակուեցաւ հաւաքական ինքնասպանութիւնը:
Not to the past tense but to the present i.e. it continues.
Honestly, best and most effective thing to do now (for any patriot, free thinker, or even the political opposition) would be to prepare a very well made, western standards documentary series (3-4 episodes), to be distributed free on Youtube. A documentary like the ones made about the great financial crisis of 2008 or any historical event. It would help to mitigate the noise.
the շարունակուեցաւ in the past tense is specifically in reference to the June 2021 parliamentary elections…
but I would like to clarify that from that point on, I am of the opinion that neither Kocharyan nor Sargsyan should never, ever return to power; directly or indirectly, in any way, shape or form; yes, even if that would mean that Pashinyan will be reelected again; tant pis, if the anti-Pashinyan political “forces” are unable to find other leaders