Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը խոսել է Իրանի միջազգային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ համագործակցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
«Մենք ընդգծում ենք տարածաշրջանային բոլոր ոլորտներում համագործակցությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նույնիսկ այնպիսի վիճելի թեմաների շուրջ, ինչպիսին են, օրինակ, Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիները, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը: Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար», – ըստ ռուսաստանյան և իրանական լրատվամիջոցների՝ ասել է Արեֆը։