Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գերխնդիրը Սյունիքն է. 2020 թվականից երկրապահը մեծ թվաքանակով պահում է Հանդ գյուղը, ամենադժվարին, դաժան տեղն է. ԵԿՄ նախագահ

Սեպտեմբեր 30,2024 22:22

«Մենք գրեթե 700 տարի հետո սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել, տանել հաղթանակ,բայց էլի մեր խելքից մեր նախանձից, ներքին դավաճանությունից չկարողացանք  մենք այն պահել, պաշտպանել: Հաղթողը միշտ ժպտում է, ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին՝ հասկանա: Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, այսօր ունենք այն, ինչ ունենք»,- Աջափնյակ վարչական շրջանում Աջափնյակի երկրապահների  նախաձեռնությամբ  կառուցված մատուռի բացման ու օծման արարողության ժամանակ ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանի խոսքով, երկրապահները 44-օրյա պատերազմից մինչեւ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ պետական սահմանի 6-7 ուղղությամբ. «Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է.  2020 թվականից երկրապահը մեծ թվաքանակով պահում է  Հանդ գյուղը, ամենադժվարին, դաժան տեղն է»:

Վերջում Սասուն Միքայելյանը խաղաղություն մաղթեց բոլորի ընտանիքներին, ասաց համախմբվել է պետք, մենք դեռ դժվարին ժամանակներում ենք ապրելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ահա թե ինչ սցենարով է ալիևը բերելու ազրբժնցիներին Սյունիք `Lebanese troops pull back from border as Israeli ground invasion looms [աhttps://www.reuters.com/world/middle-east/apartment-building-beirut-hit-israel-widens-air-campaign-2024-09-29/]:
    Կարդացեք ուշադիր որ հետո (եթե ‘հետո’ մնա) չասեք ոչ ոք չէր զգուշացրել:
    Ահա թե ինչ չափ է չարիքը որ բերեցիք 2018-ին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30