«Դիլիջանի միջազգային դպրոցի բոլոր ուսանողները դառնում են ընտրությամբ հայ։ Երկու տարի այստեղ անցկացնելուց հետո (իմ պարագայում՝ չորս), անհնար է չներծծվել հայկական մշակույթի մեջ, չհուզվել հայոց պատմությամբ, հայ ժողովրդի հյուրասիրությամբ։ Կարծում եմ, մենք, թերևս, մարմնավորում ենք հայկականության մի տարբերվող տեսակ, և «ընտրությամբ հայ»-ը ճիշտ ձևակերպում է այսօրինակ փորձառության համար, քանի որ մենք թեև հայ չենք արյունով կամ այստեղ ծնվելու առումով, բայց սիրո դրսևորումներ, զգացմունքներ ու մեծ հարգանք ունենք այս երկրի նկատմամբ»։ Սրանք UWC Դիլիջան միջազգային դպրոցի նախկին սան, ուրուգվացի Պաուլա Լեգիսամոյի խոսքերն են, որի հետ NEWS.am-ը զրուցել է UWC Դիլիջան միջազգային դպրոցի 10-ամյակի կապակցությամբ:
Պաուլան բուհական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Դիլիջան և ներկայումս UWC Դիլիջանում փիլիսոփայություն է դասավանդում:
Պաուլայի պատմությունը ոչ միայն UWC Դիլիջանում սովորելու փորձառության, այլև ինչ-որ առումով հայ-ուրագվայական բարեկամական կապերի մասին է: Նա պատմում է, որ երբ
17 տարեկանում ընդունվել էր UWC Դիլիջան և պետք է գար Հայաստան, ուրուգվահայերից մեկը, պատահաբար լսելով այդ մասին, սկսել է մեծ ջերմությամբ ներկայացնել իր պատմական հայրենիքը: «Ես զարմացած մտածում էի՝ «այս ի՛նչ տեղ եմ գնում, որ մեկը, ով ծնվել ու մեծացել է աշխարհի բոլորովին այլ ծայրում, նման խանդավառությամբ է պատմում իր երկրի մասին, և իր կյանքի երկու ժամը նվիրում է անծանոթ մի աղջկա՝ պարզապես պատմելով իր երկրի մասին»։ Դա, իրոք, շատ յուրահատուկ պահ էր, ու ես հասկացա, որ ես բոլորովին այլ տեսակի երկիր եմ գալիս»,-ասում է Պաուլան:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: