Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը՝ ՍԴ որոշման մասին. «Դա իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է»

Սեպտեմբեր 30,2024 23:59

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեությունը ՀՀ սահմանադրությանը համապատասխան լինելու ՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին, ասաց. «Դա իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է»: Պարոն Ղազարյանի համոզմամբ ՍԴ-ն այդ փաստաթուղթը վարույթ ընդունելու իրավունք չուներ, որովհետեւ այն հակասում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին:

«Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում: Իսկ այս գործընթացի մեջ նրա ստորագրություն ընդհանրապես չկա. Մհեր Գրիգորյանը ստորագրել է կանոնակարգը, ՍԴ կայացրած որոշումը Արման Դիլանյանն է ստորագրել, ԱԺ-ն կվավերացնի՝ Ալեն Սիմոնյանի ստորագրությունը կլինի, վերջում փաստաթուղթը կստորագրի նաեւ Վահագն Խաչատուրյանը: Պարզ է չէ՞, որ վաղն աշխարհը կարգավորվելու է ու երբ նրան կանչեն, հարցնելու է, թե  ինքն ի՞նչ է ստորագրել, իր ստորագրությունը ոչ մի տեղ չկա:

Երկրորդ: Մեր օրենսդրությամբ կա միջազգային պայմանագրերի երկու խումբ. պայմանագրեր, որոնք ենթակա են ազգային ընթացակարգով վավերացման եւ պայմանագրեր, որոնք վավերացման ենթակա չեն: Օրենսդրությունը դա հստակ տարանջատում է: Պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն, ստորագրում եւ հաստատում է հանրապետության նախագահը: Իսկ որոնք ենթակա են, մտնում է ՍԴ, դրական եզրակացությամբ ԱԺ:

Այս կանոնակարգը այդ ցանկին չի համապատասխանում: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ Հայաստանը որեւէ երկրի հետ չունենա դիվանագիտական հարաբերություններ, ու դրա հետ կնքի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բացառությամբ այն դեպքերի, որ այդ պայմանագիրը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Իսկ եթե Ադրբեջանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ ու չես կարող պարտավորություններ վերցնել մի երկրի նկատմամբ, որի հետ հարաբերություններ չունես:

ՍԴ որոշման այդ փաստաթուղթը ես կարդացել եմ: Այն դիմումի, կանոնակարգի հետ որեւէ կապ չունի: 33 էջ է, որի մի զգալի մասը վերաբերում է ՀՀ Անկախության հռչակագրին: Այսինքն, առիթը օգտագործել են, որ Անկախության հռչակագիր բառը լինի, ու Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը կպնեն Հայաստանի անկախության հռչակագրին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30