Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար ծրագրերն ու նախագծերը

Սեպտեմբեր 30,2024 20:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված Իրականացման պայմանագրով՝ Հայ-չինական համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը:

Ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ծրագրի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը ցուցաբերված նշանակալից աջակցության համար: Այս համագործակցությունը, ըստ նախարարի, հերթական վկայումն է Հայ-չինական բարեկամական հարաբերությունների: Նախարարն առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար այսօրինակ ծրագրերն ու նախագծերը, որոնք գալիս են աջակցելու, ուժեղացնելու, հզորացնելու տեղեկատվական ոլորտում արտադրական կարողությունները:

«Սա ոչ միայն ենթակառուցվածքներ կամ շենքեր կառուցելու, այլև նորարար միտք, նոր տեխնոլոգիաներ և թվային լուծումներ բերելու մասին է, ուստի շնորհավորում եմ Հանրային հեռուստաընկերությանն այսչափ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ընդգծել է նախարարը:

Ներկաներին ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Չեն Մինը դեսպանատան անունից շնորհավորել է ներկաներին նախագծի մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել Հայ-չինական բարեկամական հարաբերությունների կայուն և նպաստավոր զարգացմանը, համատեղ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

«Չինաստանը դիտարկում է Հայաստանը որպես լավ բարեկամ և գործընկեր՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Հավաստիացած եմ, որ Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման ավարտից հետո այն կդառնա երկու երկրների միջև բարեկամական համագործակցության ևս մեկ խորհրդանշական արդյունք՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական միջոցների զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը՝ հարստացնելով գործնական համագործակցության բովանդակությունը»,- ասել է գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Երախտագիտության խոսքով հանդես է եկել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Չինաստանի կառավարություններին այսօրինակ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Մովսիսյանը շեշտել է, որ անկախության շրջանում սա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կատարված ամենամեծ ներդրումն է:

Հիմնարկեքի արարողությանը ելույթ է ունեցել նաև Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Ելույթներից հետո հայկական և չինական կողմի ներկայացուցիչները Իրականացման պայմանագրի էջերով պարկուճը տեղադրել են նոր մասնաշենքի հիմքում՝ խորհրդանշելով լայնածավալ շինաշխատանքների պաշտոնական մեկնարկը:

Հեռուստատաղավարն անկախ Հայաստանում կառուցվող ամենամեծ հեռուստաստուդիայի շենքն է. նախագիծն ընդգրկում է 7128 քմ հողատարածք, որտեղ կառուցվելու է 3210 քմ շինություն:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30