Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ հայկական կինոակադեմիային հրահանգ է իջեցվել՝ Արցախի մասին ֆիլմը չուղարկել «Օսկարի». Հովհաննես Իշխանյան

Սեպտեմբեր 30,2024 17:16

Շողակաթ Վարդանյանի` 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» ֆիլմը բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակների է արժանացել, մասնավորապես Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնում (IDFA) այն հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Հայաստանի ազգային կինոակադեմիային, բացի Շողակաթի ֆիլմից՝ ներկայացվել էր եւս 3 ֆիլմ` «Մեդալի հակառակ կողմը», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից»: Դրանցից հայկական կինոակադեմիան ընտրել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնեւը» ֆիլմը, որով Հայաստանը կներկայանա «Օսկարին»:

«Փաստորեն, Շողակաթ Վարդանյանի ֆիլմը, որը Նիկոլի հրահրած 44-օրյա պատերազմում անհայտ կորած եղբոր մասին է, չի ներկայացվել «Օսկարի»: Շողակաթը ողջ ընթացքում նկարել է, թե ինչպես են փնտրում իր եղբորը, ու ցավոք՝ վերջում գտնում են միայն նրա մասունքները: Այս ֆիլմը ամենահեղինակավոր փառատոներում մրցանակներ է ստանում, արժանանում կինոքննադատների բարձր մրցանակներին, բայց ահա վերցրել ու նրա փոխարեն ուրիշ ֆիլմ են ներկայացրել: Ես չեմ կարծում, թե կգտնվի մեկ այլ ֆիլմ, որը Շողակաթի ֆիլմի նման այսքան մրցանակների արժանացած լինի:

Ի դեպ, Շողակաթը հրաժարվել էր վարչապետի մրցանակից՝ դեռեւս ֆիլմի պատրաստման ժամանակ, նա իր այդ քայլով աջակցությունն էր հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք պատերազմում կորցրել էին իրենց զավակին կամ հարազատին: Քանի որ ֆիլմը Արցախի թեմայով ֆիլմ է, շատ հնարավոր է՝ հայկական կինոակադեմիային հրահանգ է իջեցվել այն չուղարկել «Օսկարի»: Աներեւակայելիորեն տարօրինակ է, որ այսքան մրցանակների արժանացած, կինոաշխարհում Հայաստանին այսքան ճանաչելիություն բերած ֆիլմի փոխարեն ուղարկել են այլ ֆիլմ»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող Հովհաննես Իշխանյանը:

Ապա հավելեց. «Ես այդ ռեժիսորի փոխարեն կամաչեի, որ այս մակարդակի ֆիլմը չեն ուղարկում «Օսկարի», ու փոխարենն իր ֆիլմն են ուղարկում: Փաստորեն, սրանք արվեստի աշխարհում էլ են գրաքննություն իրականացնում, որպեսզի Հայաստանին ճանաչելիություն բերող ֆիլմերը առաջ չգնան»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30