Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը. կայացել է Մանվել Կարապետյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

Սեպտեմբեր 30,2024 17:06

Աշոցքի մարզամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը։

Հասմիկ Խաչատրյանի հեղինակած «Լեռների արծիվը» գրքում Մանվել Կարապետյանի մասին հուշեր ու վկայություններ են նրա ընկերների, հարազատների կողմից։

Շնորհանդեսի ներկաներին, հերոսի ծնողներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանը, որում մասնավորապես ասված է. «Անչափ հուզիչ ու միևնույն ժամանակ պարտավորեցնող միջոցառման ենք մասնակցում։ Դժվար է խոսել, երբ խոսքերով հնարավոր չէ արտահայտել այն ամենն, ինչ զգում ես, դժվար է խոսել, քանզի հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսների մասին խոսելիս բառերը աղքատանում են, մտքերը` աղճատվում։

«Լեռների արծիվը» գիրքը վստահ եմ` արցունքի ու դառը ժպիտի, հիացմունքի ու ափսոսանքի, հպարտության ու տխրության զգացումներից է ծնվել, վստահ եմ նաև, որ գիրքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է, ոչ թե ընկնելու, այլ պայքարի, ուժի, ոգու և հզորության մասին է, քանզի «Մարտական խաչ»

առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի մասին խեղճացած ու անցյալով հնարավոր չէ խոսել։

Փառք հայրենիքի համար կյանքը չխնայած բոլոր հերոսներին»։

Նշենք, որ գումարտակի հրամանատար Մանվել Կարապետյանը մեկն էր նրանցից, ով առաջինը դիմավորեց թշնամու հարձակումը` անհավասար ու կատաղի մարտի բռնվելով նա կանգնեցրեց մեծաթիվ հակառակորդին։ Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին այդպես էլ չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը։

Փոխգնդապետին բոլորն են հիշում սիրով, մերօրյա հերոսը մեր զավակներին ու մեզ սովորեցրեց, որ մայրերի հանդեպ իրական սերը հենց հայրենիքի հանդեպ սերն է։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30