UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:
Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները: Փոխանցում իրականացնելու համար բավարար է իմանալ ստացողի անուն-ազգանունն ու հայրանունը և նշել արժույթն ու գումարի չափը։
Հայաստանից փոխանցումը հնարավոր է իրականացնել ՀՀ դրամով և ռուբլով, իսկ Ռուսաստանում ստանալ ռուբլով։ Միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, և 1%, եթե արժույթը չի փոխարկվում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։
Հայաստանում փոխանցումը կարելի է ստանալ բանկային հաշվին, քարտին կամ կանխիկ: Փոխանցումը մոբայլ հավելվածով ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել նույնականացման կոդը, նշել գումարի չափն ու արժույթը՝ ՀՀ դրամ կամ ռուբլի, ապա ընտրել բանկային հաշվեհամարը կամ քարտը, որին փոխանցվելու են դրամական միջոցները։
Կարդացեք նաև
Հաճախորդների համար միջազգային փոխանցումներն ամենապահանջված ծառայություններից են, և Յունիբանկի համար չափազանցած կարևոր է հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ, ինչպես նաև հարմարավետ և ժամանակակից սպասարկում։ Բանկը, UBPay-ի հետ համատեղ, հետևողականորեն կընդլայնի միջազգային փոխանցումների աշխարհագրությունը՝ ապահովելով դրամական փոխանցումների պարզ, արագ և հարմար տարբերակ։
Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ UNIMobile հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից և Google Play-ից։