Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով

Սեպտեմբեր 30,2024 15:54

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը.(2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։

☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ 178.780մլն.մ³:

☑️Սեպտեմբերի 23-29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ջրի բացթողում չի իրականացվել և գումարային բացթողումը հունիսի 16-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ կազմել է 131.038մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30