Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

Սեպտեմբեր 30,2024 15:26

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» պանելային քննարկմանը։

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների և լոգիստիկայի ներկա վիճակին, արտադրության և արտահանումների կազմակերպման գործում ագրոլոգիստիկ ենթակառուցվածքների դերին, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ագրոարդյունաբերական համալիրի թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման առկա ներուժին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30