Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք եւ ձեր ԵԱՏՄ գործընկերները մեկ դար հետ եք մնացել. Արմեն Մարտիրոսյանը՝ ԱԱԾ-ի կողմից գրքերը գրաքննելու մասին

Սեպտեմբեր 30,2024 14:21

«ՀՀ ԱԱԾ-ն բոլոր ներմուծված գրքերը գրաքննության է ենթարկում: Կեցցե Հայաստանը, կեցցե ցենզուրան»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«ԵԱՏՄ-ից հետո, երբ ընդունվեց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, այնտեղ գրված է, որ չի կարելի ԵԱՏՄ տարածք ներմուծել գրքեր, որոնք ահաբեկչություն եւ էքստրեմիզմ են տարածում: Այս պահին հիշեցի, որ 1988-ին մեզ էքստրեմիստ էին ասում: Այսինքն` ստացվում է՝ մեր մասին չի կարելի գրքեր ներմուծել կամ արտահանել, օրինակ` մեր 88-ի շարժման մասին: Արգելում են մանկական պոռնոգրաֆիան, ինչը նորմալ է, եւ սվաստիկա ու սվաստիկա հիշեցնող բաները: Այսինքն, մեր Նորավանքի մասին ալբոմը չենք կարող արտահանել, որովհետեւ ամբողջը սվաստիկա է կամ սվաստիկա հիշեցնող»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Ես որպես այս պետության քաղաքացի՝ մտածեցի այս հարցը ոնց կլուծեի: Մտածեցի, որ ԱԱԾ-ականը, որը մաքսայինի համազգեստով է՝ աչքի տակով կնայեր, թե ինչը խոչընդոտ կստեղծի կամ չի ստեղծի: Բայց ի՞նչ են անում Հայաստանում. մաքսային բրոքերներին ստիպում են, որ այդ գրքերի ցուցակն ամբողջությամբ ներկայացնեն ԱԱԾ-ին, դրանից հետո այն գրքերը, որոնք ուզում են, իսկ դրանք բոլոր գրքերն են, գնում են ԱԱԾ, իսկ ԱԱԾ-ում նստած են մարդիկ, որոնք կարդում ու որոշում են՝ թողնել կամ չթողնել: «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանի ասածով, օրինակ ԱԱԾ-ն թույլ չէր տվել, որ Անդրանիկ Օզանյանի մասին գիրքը արտահանի… Սա է պատկերը…

Հիմա մեկնաբանությունս՝ հարգելի ՀՀ ԱԱԾ, այսօր 2024 թվականն է, ո՞վ է տեռորիստական գրականություն կարդում ոչ ինտերնետից, ո՞վ է պոռնոգրաֆիա նայում ոչ ինտերնետից, ո՞վ է էքստրեմիզմ նայում ոչ ինտերնետից: Այսինքն, դուք եւ ԵԱՏՄ գործընկերները, որոնք գրել են այդ օրենքը, մեկ դար հետ եք մնացել»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցրինք, թե «Անտարեսը» կոնկրետ ինչ գրքերի հեղինակների ու թեմաների պահով է բախվել այդ խնդրին: «Ինչպես եմ ես իմացել այս մասին: Մի գրախանութի տնօրեն, որ լրիվ օրինական ներմուծել էր ռուսական գրքեր, իսկ ռուսական գրողների էլիտան հիմա դրսում է ապրում եւ հրատարակվում, իրեն կանչել էին ԱԱԾ: Զանգեցի մեկ այլ գրախանութի տնօրենի, ասացի՝ կարո՞ղ ես որեւէ լրատվամիջոցի դրա մասին ասել, ասաց՝ գրքեր ներմուծելու եւ արտահանելու հետ կապված խնդիրներ կունենանք, մեկ այլ գրախանութ էլ նույնը ասաց, իսկ ես թքած ունեմ…Հետո իմացա, որ մեր ընկերության բրոքերը դա անում է՝ առանց մեզ ասելու, տանում է գրքերը ԱԱԾ»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

«Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյան

«Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպը վաղուց է եղել, Անդրանիկ Օզանյանի գիրքը 4 տարի առաջ է արգելվել, իսկ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մասին գրքի պատճառով իրենց ֆեյսբուքյան էջն արգելափակվել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Մարտիրոսյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30