Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյան. Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը

Սեպտեմբեր 30,2024 14:27

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի  գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի խթանման կազմակերպության միջև մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն էլ իր հերթին է հետաքրքրված Իրանում առևտրի կենտրոն ունենալու հեռանկարով։

Անդրադարձ է կատարվել Իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը:

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը, որը միտված կլինի Հայաստանից ապրանքների արտահանման և ներմուծման նոր ուղիների հաստատմանը։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ անասնապահության, մեղվաբուծության, թռչնամսի արտադրության ոլորտները:

Կողմերն անդրադարձել են նաև ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափագիտության, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում կողմերի միջև համագործակցության հեռանկարին՝ ոլորտում ունեցած փորձի փոխանակման և կողմերի համար ընդունելի համագործակցության ձևերի կիրառմամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ենթակառուցվածքների շինարարական նախագծերում, բիզնես ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30