Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ընդունել է Սոցինտերնի փոխնախագահ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Մարիո Նալբանդյանին։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լուիս Ալմագրոն։
Նա նշել է, որ Մարիո Նալբանդյանի հետ քննարկել են տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը, հայ ռազմական եւ քաղաքական գերիների ազատ արձակումը և Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը։