«Արման, ինչո՞ւ դու ինձ չես հրավիրել Երեւան, ասա խնդրում եմ»,-ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովն այսօր, Երեւանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցող քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին։ ՌԴ փոխնախարարը քննարկմանն էր միացել տեսակապով։
Արման Խոջոյանը պատասխանեց՝ առավոտյան գալիս էր այս քննարկմանը՝ հուսով, որ կհանդիպի իր լավ գործընկերոջ հետ՝ ի դեմս իրեն, բայց շատ տխրել է՝ իմանալով, որ նա Երեւանում չէ։
Ֆորումի կազմակերպիչները պարզաբանեցին՝ հրավերները բոլորին ուղարկվել են, իրենք չեն պատկերացրել, որ անհատական հրավերներ էլ պետք է ուղարկեին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ