Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Ազգային ժողովից պահանջում ենք ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է ստուգի Արցախում տեղի ունեցած կողոպուտը»․ Ռաֆայել Մարտիրոսյան

Սեպտեմբեր 30,2024 12:53

«Արցախի Ազգային ժողովից պահանջում ենք ստեղծել մի հանձնաժողով կամ ինչ-որ կառույց, որը պետք է ստուգի Արցախում տեղի ունեցած կողոպուտը, եւ այդ գումարները պետք է հանրայնացվեն»,- այսօր Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողներին ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Այսօր Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ էին հավաքվել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցները։ Նրանք ավելի վաղ իրազեկել էին, որ Արցախի ներկայացուցչություն են գալիս՝ Արցախի իշխանություններին տեղեկացնելու Սամվել Բաբայանի առաջարկների մասին։

Ռաֆայել Մարտիրոսյան

Հարցին՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի փակեն Արցախի էջը, արդյոք իրենք ճի՞շտ հասցեով են եկել, ինչո՞ւ պահանջները չեն ներկայացնում ՀՀ կառավարությանը, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Նախ պետք է իրավական պատկերացնում կազմենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ ՀՀ հայտարարությունը, որ Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում, իհարկե, ընդունում ենք։ Սակայն այնպես չէ, որ չճանաչված պետությունները չունեն սուբյեկտայնության իրավունքներ։ Իսկ դա նշանակում է, որ այդ իրավունքների շրջանակներում Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները որոշակի պարտավորություններ են կրում իր բնակչության համար։ Որպես այդպիսին, այսօր հանդիսանում է Ազգային ժողովը, եւ Ազգային ժողովը պետք է հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ գործուն միջոցներ ձեռնարկի՝ պարզելու համար Արցախում տեղի ունեցած կողոպուտի հանգամանքները։ Այդ գումարները պետք է վերադարձվեն հանրությանը։ Այդ ստուգման արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար, քանի որ այդ գումարներն Արցախ են մտել ՀՀ բյուջեից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30